Ամեն ինչի համար կա իր ճիշտ ժամանակը. «Սանիթեք»

Նախօրեին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության խնդրին՝ հայտարարել է, որ «Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարող սպասարկել Երևանը։

SHAMSHYAN.com-ը փորձել է կապ հաստատել ընկերության հետ և ստանալ որոշ պարզաբանումներ, թե ինչու է «Սանիթեք»-ն այս լարվածության մեջ շարունակում լռություն պահպանել և իր շահերը պաշտպանելու համար որևէ հայտարարություն չի անում։

Ընկերությունից մեզ պատասխանեցին, որ ամեն ինչի համար կա իր ճիշտ ժամանակը:

Հիշեցնենք, որ Հ. Մարությանն ասել էր. «Կարծում եմ` «Սանիթեք» ընկերությունը այլևս չի կարող սպասարկել Երևան քաղաքը, այդ ունակությունը, այդ կարողությունը չունի»։

Վերջինս նաև չի բացառել, որ ընկերության հետ պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կարող է խզվել։ 

Այս թեմայով
am