Մեծ Բրիտանիայում սկսվել են վարչապետի 10 թեկնածուների ընտրությունները

Հունիսի 13-ից Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը սկսում է իրենց նոր ղեկավարի և երկրի հաջորդ վարչապետի ընտրությունները, հաղորդում է BBC-ն:

10 թեկնածուների համար քվեարկելու են Համայնքների պալատի պահպանողական պատգամավորները: Այն թեկնածուները, որոնց չի հաջողվի առնվազն 17 ձայն հավաքել, դուրս կմնան ընտրապայքարից:

Այնուհետև հաջորդ շաբաթ կրկին քվեարկություններ կանցկացվեն, մինչև մնա միայն 2 թեկնածու: Ընտրություններում հաղթողը կհաջորդի գործող վարչապետ Թերեզա Մեյին: Նրա անունը կհայտարարվի մինչև հուլիսի 22-ը:

Պահպանողականների մեծ մասի աջակցությունը վայելում է նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:

Այս թեմայով
am