Վահե Գրիգորյանը` Քոչարյանի գործի վարույթ ընդունման մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանից հետաքրքրվեցին նաև Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ ընդունելու մասին, նա նշեց, որ ինքը եթե ընտրվի էլ, դեռ իրավասու չի լինելու որոշմանը մասնակից դառնալ: Հարցին` այնուամենայնիվ, կո՞ղմ է վարույթ ընդունելուն, թե՞ պետք է մերժվի, արձագանքել է.

«Դա պիտի մերժվեր, դա պիտի արդեն մերժված լիներ, ՍԴ ներկայացվել է մի դիմում, որն հիմա վիճարկման փուլում է, ցանկացած պահին կարող է վերացվել, եթե ՍԴ-ն վերացրեց որոշումը, դիմումը վերացված է, բոլորի համար պարզ է, որ ՍԴ-ն, այլ տարբերակ չգտնելով, մերժել է»:

Այս թեմայով
am