Վահե Գրիգորյանը տպավորություն է ստացել, որ Իմ քայլն ընտրելու է իրեն

Այսօր՝ հունիսի 13-ին, խորհրդարանում ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում ունեցավ Իմ քայլը խմբակցության հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինչ տպավորություն է ստացել հնչած հարցերից՝ արդյո՞ք իշխող ուժն ընտրելու է իրեն, ասաց, որ հույս ունի՝ կընտրեն, իսկ տպավորությունները դրական են, ինչպես ԼՀԿ-ի հետ հանդիպման դեպքում էր. «Ես կարծում եմ, որ ինձ կընտրեն»:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք իր քաղաքական հայացքները չեն խանգարելու ՍԴ անդամ լինելուն, Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում չկա մարդ, ով չունենա քաղաքական հայացքներ, քաղաքական հայացք չունենալը նույնիսկ դատավորի համար ավելի ծանր մեղադրանք է, քան՝ չունենալը. «Այլ է հարցը, թե որքանով են այդ քաղաքական հայացքներն ազդում դատավորի՝ արդարադատության իրականացման համար: Ես իհարկե ունեմ քաղաքական հայացքներ, որոնց մի մասը նաև բարձրաձայնել եմ: Սահմանադրական դատարանն ապակուսակցական քաղաքական մարմին է»:

Գրիգորյանը համաձայն չէ մտքի հետ, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է: Նրա խոսքերով, Հայաստանում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է: Որպես օրինակ Գրիգորյանը նշեց ընտրությունների արդյունքի հարցը:

Այս թեմայով
am