Սերժ Սարգսյանը ոչ ասաց ուսանողներին

Սերժ Սարգսյանը  ոչ ասաց ուսանողներին

Մինչև տարեկտման  համար պայքար ուսանողները, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնություն անդամները մինչ հանրային քննարկումներ են  իրականցնում մյուս շաբաթ տեղի ունենալիք կլոր սեղան քննարկման ընդառաջ, որտեղ ուսանողների երկու առաջարկներին պիտի իշխանությունները  պատասխանեն, նախագահը իր ստորգրությամբ կոտրում է  ուսանողների հույսը, թե բուն օրենքում  փոփոխություններ կլինեն։ 

Սերժ Սարգսյանը ստորագրեց  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները, այսպիսով հասկացնելով կողմերին, թե  եթե զիջումներ, ապա միայն ենթաօրենսդրական ակտերի  միջով, ինչը շատ   հեռու չի կարող լինել  բուն օրենքի  տրամաբանությունից։ Ստացավում է այն, ինչ ասում էին  պաշտպանության նախարարության ներկայացուցիչները՝ փոխնախարարի մակարդակով օրենքում  փոփոխություններ  չեն լինի։ Չնայած, որ մինչ կլոր սեղան քննարկումները սկսել է փոփոխության հույս թողնում էին, օրինակ Կորյուն Նահապետյանը  հայտարարում էր, որ քանի դեռ նախագահը  չի ստորգրել այն ուժ չունի։ 

Ուսանողները նշում էին, որ գնդակը կառավարության դաշտում է, հիմա,  ըստ էության, այլևս կառավարությունը խաղացող  չէ,Սերժ Սարգսյանը կատարեց իր որոշիչ քայլը։

Հիմա  ինչպիսի ընթացք կստանա  ուսանողների պայքարը պարզ կլինի այսօր ԵՊՀ-ում  հանրային քննարկման  ժամանակ։

Այս թեմայով
am