Ինչ է ասել «Մարտի 1»-ի գործով սպանվածի հայրը վիճաբանության ժամանակ. նոր մանրամասներ

Հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանի «Ուպրավլենի»-ի մոտակայքում վիճաբանություն էր եղել, որի հետեւանքով սպանվել էր Սարգիս Ավագյանը, որը «Մարտի 1»-ի գործովտուժող Արթուր Ավագյանի հայրն է: «Ժողովուրդ» օրաթերթին տեղի ունեցած միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Նախ` պաշտոնապես Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ 2019 թվականի հունիսի 10-ին` ժամը 13:05-ին, մարմնական վնասվածքներով մի երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց: Նույն օրը` ժամը 13:15-ին, «Ուպրավլենի»-ի մոտակայքից 55-ամյա եւս մեկ տղամարդէր տեղափոխվել հիվանդանոց, որը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր: Արդյունքում պարզվեց, որ երիտասարդն ու տարեց տղամարդը, որը եղել է տաքսու վարորդ, դանակահարվել են նույն միջադեպի ընթացքում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Հատնի դարձավ, որ դանակահարված տարեց տղամարդը Սարգիս Ավագյանն է`«Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը: Ի դեպ, մամուլում հրապարակվեց, որ միջադեպը առաջացել է մեքենայում ծխելու հարցի շուրջ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` միջադեպը, ըստ նախնական վարկածի, սկսվել է մեքենան հետուառաջ տանելու շուրջ: Դեպքի ականատեսները իրավապահներին պատմել են, որ բակում վիճաբանության ձայներ են լսել, տեսել են, որ անծանոթ երկու տղաներ մեքենան հետուառաջ տանելու շուրջվիճում են տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի հետ: Ավելին, ականատեսները պատմել են, որ այդ ժամանակ Սարգիս Ավագյանը ասել է. «Դուք ինձ ճանաչում եք, որ նման բաներ եք ասում»: Բնակիչներից մեկը,տեսնելով, ործեծում են Ավագյանին, իջել է օգնության, եւ այդ ժամանակ 1995 թվականի ծնված երիտասարդին ու Ավագյանին դանակահարել են, որից հետո Սարգիս Ավագյանը հիվանդանոցում մահացել է: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահները միջադեպի տարածքի ողջ տեսախցիկները առգրավել են, որտեղ երեւում է, որ Սարգիս Ավագյանին դանակահարած անձինք չենօգտվել տասքի ծառայությունից, եւ ոչ էլ միջադեպը կարող է կապ ունենալ մեքենայում ծխելուհետ: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները պարզել են, թե ովքեր են դանակահարել Սարգիս Ավագյանին եւ 1995 թվականի ծնված անձին, եւ այժմ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 


 

Այս թեմայով
am