Պուտինը հույս ունի, որ G20-ից հետո ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը տնտեսության ոլորտում լուծումներ կգտնեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ G20-ից հետո  ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կկարողանան որոշակի կառուցողական լուծումներ գտնել տնտեսության մեջ համագործակցության պայմաններ ստեղծելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Միր» հեռուստաընկերության ղեկավարի հետ հարցազրույցը:

«Մենք լիահույս ենք, որ առողջ բանականությունը վերջ ի վերջո կհաղթի: Մենք բոլոր գործընկերների, այդ թվում ամերիկացի գործընկերների հետ, հույս ունենք, որ առաջիկա G20-ի շրջանակում կկարողանանք որոշակի կառուցողական լուծումներ գտնել տնտեսության մեջ համագործակցության համար անհրաժեշտ կայուն պայմաններ ստեղծելու համար », - ասել է Պուտինը:

Այս թեմայով
am