Նախագահը ստորագրել է Զեյնալյանի ազատման հրամանագիրը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը, որով Արտակ Զեյնալյանն ազատվում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։

Հիշեցնենք, որ Զեյնալյանն ինքն է հրաժարվել այս պաշտոնից, ինչպես ինքն է նշել՝ տեղեկատվական հոսքերը վերլուծելու արդյունքում։ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնը վարում էր հեղափոխությունից հետո։

Այս թեմայով
am