Արգելվել է Ադրբեջանից 36,5 տոննա լոլիկի ներկրումը Ռուսաստան

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Ստավրոպոլի երկրամասի և Կարաչայ-Չերքեզական Հանրապետության հարցերով վարչությունն արգելել է Ադրբեջանից 36,5 տոննա լոլիկի ներկրումը Ռուսաստան, հայտնում է minval.az-ը:

Ծառայության մասնագետների անցկացրած ստուգման ժամանակ լոլիկի երկու խմբաքանակներում հայտնաբերվել է կարանտինային օբյեկտ՝ լոլիկի հարավամերիկյան ցեց (Tuta absohuta (Povolny):

Ցեցի առկայությունը հաստատել են լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Ապրանքը վերադարձվել է ուղարկող երկրին:

Այս թեմայով
am