Հայաստանի հավաքականի հանդերձարանը` հույների նկատմամբ տոնած փայլուն հաղթանակից հետո

ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչ մթնոլորտ է տիրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ճամբարում` Հունաստանի ընտրանու նկատմամբ տոնած կարևոր հաղթանակից հետո: Փոխանցում է Armsport-ը

Հիշեցնենք, որ մեր ընտրանին Աթենքում 3:2 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը Եվրոպայի 2020 թվականի նախընտրական փուլի շրջանակում:

Հայաստանի հավաքականի կազմում խփած գոլերով աչքի էին ընկել Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը: Այս հանդիպումից հետո Հայաստանի ընտրանին վաստակած 6 միավորով բարձրացել է J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական:

Այս թեմայով
am