ՎԵՏՕ շարժումը ակցիա է անում Սորոսի հիմնադրամի գրասենյակի դիմաց

ՎԵՏՕ շարժումը այսօր՝ հունիսի 11-ին, կրկին ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց: ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց միակ պահանջը «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակը Հայաստանում լուծարելն է.

««Սորոսականները» ատում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Հայաստանում կան ամերիկացի եւ հրեա միլիարդատերերի կողմից վարձկաններ, ովքեր քննադատում են մեր պետությունը, իրավապահ համակարգը, փորձում են կեղծ, սուտ քննադատությամբ քանդել մեր պետականության հիմքերը»,- ասաց Մալյանը։

Նա նշեց, որ շարժման մասնակիցները որեւէ խնդիր չունեն գրասենյակի դիմաց կանգնած ոսիկանների հետ.

«Օրենսդիրը միաձնյա գտնվում է «Իմ քայլը» դաշինքի տակ: Մենք ունենք պահանջ որպեսզի օրենսդրական փոփոխություններ լինի, որ այս աղբը հանենք շպրտենք դուրս»,- ասաց նա:

Նշենք, որ Նարեկ Մալյանը այս ակցիայի վերաբերյալ հայտարարել էր նախապես ֆեյբուքյան ուղիղ եթերում:

Նա անդրադարձել էր նաեւ արդարադատության նախարարի հրաժարականի պատճառներին, նշել էր, որ Արտակ Զեյնալյանն ակտիվ գործակցում էր «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի հետ, բայց հասկանալով, որ այն պայմանները, որ դնում է  գրասենյակն իր առջև, հակապետական են, հրաժարվել էր դրանք կատարելուց: Նրա խոսքով՝ դա զայրացրել է Լարիսա Մինասյանին, որն էլ ստիպել է Զեյնալյանին, որ հրաժարականի դիմում ներկայացնի: 

«Սորոսի գրասենյակը պահանջում է վարչապետից, որ Հայաստանում արդարադատության նախարար նշանակվի Ռուստամ Բադասյանը, որի վեթինգով կզբաղվենք, կենսագրական առանձին դրվագներին մենք կանդրադառնանք, խոսքը հատկապես նրա զինծառայությունից խուսափելու մասին է՝ ինչ-որ հիվանդության պատճառով: Այս պահին փակագծեր չեմ բացի, թող նշանակումը լինի, նոր: Այս թեմայով հրապարակելու բազմաթիվ նյութեր ունենք դեռ»,- ասել էր Նարեկ Մալյանը:

 

Այս թեմայով
am