ՏԻՄ ընտրություններից հետո ԿԸՀ–ն վերահաշվարկի մեկ դիմում է ստացել

2019 թվականի հունիսի 9-ին հանրապետության 23 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների ներկայացման համար սահմանված ժամկետում միայն Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն է ստացել վերահաշվարկի մեկ դիմում՝ Գորայք համայնքի  թիվ 34/3 տեղամասում  վերահաշվարկ իրականացնելու պահանջով:

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է ևս 3 դիմում՝ տեղամասում քվեարկության կարգի վերաբերյալ:

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Այս մասին  տեղեկանում ենք ԿԸՀ լրատվական ծառայությունից։

2019 թվականի հունիսի 9-ին հանրապետության 23 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 11-ը` ժամը 11.00-ն:

Այս թեմայով
am