Իշխանությունը հավատարիմ է ազատ, արդար ընտրություն անցկացնելու իր հանձնառությանը. Արայիկ Հարությունյան

«Ակնհայտ է, որ իշխանությունը հավատարիմ է ազատ, արդար ընտրություն անցկացնելու իր հանձնառությանը և այդ սկզբունքին հավատարիմ կմնա»,- հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աբովյան քաղաքում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

 

Այլ մեկնաբանություն նա չցանկացավ տալ՝ նշելով, որ այսօր թիմակիցների հետ հավաք ունի, որտեղ բոլոր նյութերը և փաստերը կուսումնասիրվեն, և այդ ժամանակ միայն կկարողանա եզրակացություն անել:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Հայաստանի մի շարք համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ: Աբովյան քաղաքում ՔՊ թեկնածուն պարտվել է գործող քաղաքապետին՝ Վահագն Գևորգյանին:

Այս թեմայով
am