Թրամփը սպառնացել է բարձրացնել Ֆրանսիայից ներկրվող գինու համար մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ պատրաստ է Միացյալ Նահանգներ ներկրվող ֆրանսիական գինու համար գործող մաքսատուրքերը բարձրացնել, քանի որ կարծում է, որ ամերիկյան գինին անհավասար մրցակցության զոհ է դառնում, հաղորդում է L’Obs պարբերականը:

«Ֆրանսիան գինին մեծ ծավալներով է հարկում, իսկ մենք ֆրանսիական գինու համար շատ քիչ հարկեր ենք պահանջում»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ խոստովանելով, որ ֆրանսիական գինին հիանալի որակ ունի:

Հայտնի է, որ ԱՄՆ-ում, գինու տեսակից և դրանում ալկոհոլի պարունակությունից կախված, մեկ շշի համար մաքսատուրքը տատանվում է 5,3-14,9 ցենտի սահմաններում, մինչդեռ Եվրոպայում մեկ շշի համար մաքսատուրքը 11-29 ցենտ է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային հարաբերությունները սրվել էին, երբ անցած տարվա մարտի վերջին Վաշինգտոնը հայտարարել էր ներկրվող ալյումինի համար 10 և պողպատի համար 25% մաքսատուրք սահմանելու մասին: Եվրամիության, Կանադայի և Մեքսիկայի համար մաքսատուրքերը սկսել էին գործել հունիսի 1-ից:

Այս թեմայով
am