Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի բողոքը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քիչ անց կսկսի Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ  բողոքարկման քննությունը սկսվել է նախորդ շաբաթ։ Պաշտպանները որպես բողոքարկման հիմնավորում նշում են Գրիգորյանի տասնյակից ավելի անբուժելի հիվանդությունները։

Հիշեցնենք նաև, որ անցալ շաբաթ ստացվել է ՄԻԵԴ որոշումն այն մասին, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում։ Մինչ այդ, նա արդեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ից տեղափոխվել էր քաղաքացիւական հիվանդանոց, քանի որ հրաժարվել էր ստանալ ինսուլինային ներարկումներ։

Այս թեմայով
am