Դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան. իշխանությունը նոր գաղափար առաջ կքաշի

«Փաստ» թերթը գրում է. «Անցումային արդարադատության կազմակերպման գործընթացը, կարծես, թևակոխում է նոր փուլ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավի հանձնարարականով օրերս անցումային արդարադատության «հոգևոր հայրեր» Վահե Գրիգորյանը և Նիկոլայ Բաղդասարյանը անհատական հանդիպում կունենան ոլորտի միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի հետ։

Ըստ մեր աղբյուրների, նախատեսվում է Կարանզային ներկայացնել նախավեթինգային որոշակի փաստական տվյալներ, ըստ որոնց՝ դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան: Ըստ այդմ, չի բացառվում, որ քննարկվի ՀՀ դատաիրավական ոլորտի բարելավման նոր գաղափար, որի մասին դեռևս իշխանական շրջանակները չեն բարձրաձայնում։

Ի դեպ, թերթին բավականին ուշագրավ տեղեկություններ են հասել, որ իշխանություններին սատարող հ/կ սեկտորի որոշ ակտիվ իրավապաշտպաններ և փորձագետներ լծված են այս խնդրի հետ կապված թեզերը տարբեր ձևաչափերով հանրության շրջանում ակտիվորեն շրջանառելու գործին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս թեմայով
am