Փաշինյանի հրահանգները սկսել են հունից հանել իրավապահներին

«Նիկոլ Փաշինյանի հրահանգները սկսել են հունից հանել իրավապահներին։ Հատկապես ԱԱԾ աշխատակիցները խիստ զայրացած են, որ ցանկացած առիթով Փաշինյանն իրենց է հրահանգում այս կամ այն երևույթի դեմ պայքարել, հաշվի չառնելով` դա իրենց գործառու՞յթն է, թե՞ ոչ։ «Լրիվ «օբեխեես» են մեզ դարձրել»,- դժգոհել են անվտանգության աշխատակիցները, հավելելով, որ իրենցից ոչինչ կախված չէ, ինչ հրահանգում են, պարտավոր են անել։

Հիմա էլ սևազգեստ խմբերի դեմ պիտի պայքարեն` բոլոր գործերը մի կողմ թողած։ Փաստորեն, ըստ Փաշինյանի, սևազգեստ մարդիկ ազգային անվտանգությանը սպառնացող այնքան մեծ վտանգ են ներկայացնում, որ առաջնահերթ պետք է նրանցով զբաղվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am