Հայտնի են Ռուսաստանում հատուջոկատայինի սպանության գործով ձերբակալված հայերի անունները

Ռուսաստանում ձերբակալել են նախկին հատուջոկատային Նիկիտա Բելյանինկինի սպանությամբ ավարտված միջադեպի 9-րդ մասնակցին: Այս մասին հայտնում են ՌԴ ՔԿ-ից:

ՔԿ-ից տեղեկացնում են, որ քննությունը միջնորդություն է ներկայացրել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը:

Ավելի վաղ ձերբակալվել էին միջադեպի 8 մասնակիցները, ովքեր հայեր են՝ ՌԴ քաղաքացիներ Սերգեյ Խոջանյան, Ռուդիկ Մանուկյան, Արթուր Հակոբյան, Դավիդ Եղիազարյան, Սուրեն Մարկոսյան, ՀՀ քաղաքացիներ Նարեկ Ստեփանյան, Համլետ Հայրապետյան և Սահակ Սահակյան:

Սպանության մասով մեղադրանք առաջադրվել է միայն Խոջանյանին, իսկ մյուսները մեղադրվում են խուլիգանության մեջ:

Բոլորը շուտով կանգնելու են դատարանի առաջ:

Այս թեմայով
am