Վաշինգտոնը Մեքսիկայի հետ ներգաղթի հարցով համաձայնագրի եւս մեկ կարեւոր մաս է ստորագրել

Վաշինգտոնը Մեքսիկայի հետ ներգաղթի հարցով համաձայնագրի եւս մեկ կարեւոր մաս է ստորագրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ այլ մանրամասներ չբացահայտելով:

CNBC-ի հետ զրույցում Թրամփը նշել է, որ խոսքը Կենտրոնական Ամերիկայի երկրներից ներգաղթյալների հոսքի զսպման «հերթական հզոր գործիքի» մասին է:

Սակայն Թրամփի խոսքով՝ բանակցողները որոշել են դեռեւս չհայտնել կոնկրետ պայմանների մասին: Նախագահը հավելել է, որ այն պետք է հավանություն ստանա Մեքսիկայի կոնգրեսի կողմից, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:  

Թրամփը հավելել է, որ համաձայնության հետ կապված խնդիրներ չեն լինի: Ընդ որում, նա նշել է, որ եթե մեքսիկացի օրենսդիրները հավանություն չտան նախաձեռնությանը, ապա կվերադառնան մեքսիկական ապրանքների վրա մաքսատուրքերի սպառնալիքին:  

Այս թեմայով
am