Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո տեղի կունենա 1-ին պատարագը

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո առաջին պատարագը տեղի կունենա հունիսի 15 – 16-ը: Այդ մասին հայտնել Է Նոտր Դամի վանահայր Պատրիկ Շովեն՝ Famille chretienne շաբաթաթերում հրապարակված հարցազույցում:

«Օրը, որն ընտվել Է, խորհրդանշական Է: Դա կլինի տաճարի օծման տոն, նշանակում Է՝ խորանի օծման տոն: Շատ կարեւոր Է կարողանալ լավ հասկանալ տալ աշխարհին, որ տաճարի դերը Աստծու փառքը ցույց տալն Է: Այդ օրը հաղորդություն տոնելը, նույնիսկ բոլորովին փոքր խմբով, կլինի այդ փառքի եւ այդ ողորմածության նշանը»,- հայտարարել Է Շովեն:

Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի ունեցավ ապրիլի 15-ին: Փլվեց տաճարի սրածայր աշտարակը, կրակով բռնվեց կրող կառուցվածքը: Ինչպես հայտնել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, ինչպես եւ տաճարում պահվող մասունքները չեն վնասվել: Արտակարգ պատահարը կարող Է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ: Միջադեպի հետաքննությունը կատարվում Է բռնկման հետեւանքով առանց դիտավորության վնաս պատճառելու կապակցությամբ: Դատախազի խոսքով՝ գերակա Է հրդեհի պատահական բնույթի մասին վարկածը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է հինգ տարում Նոտր Դամը վերականգնելու մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս թեմայով
am