«Շարժվում ենք այդ ուղղությամբ». Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի շուրջ բանակցությունների մասին

Դա բավական բարդ հարց է, եւ շատ բաղադրիչներ կան, որոնք նշանակություն ունեն գազի գնի վերջնական ձեւավորման հետ կապված: Այս մասին, այսօր՝ հունսիի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանում գազի սակագնի հնարավոր փոփոխություններին եւ դրա շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունենրին:

«Ցանկացած հանդիպման ընթացքում այդ հարցը քննարկվում է, բայց ես չեմ կարող ասել, որ ունենք վերջնական պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածությունները այս փուլում չէին էլ կարող ամփոփվել, որովհետեւ, գիտեք, որ նախ բանակցությունների մի հատվածը վերաբերում է մարժային, այսինքն տարիֆի ձեւավորմանը ՀՀ տարածքում «Գազպրոմ Արմենիայի» կողմից, եւ երկրորդը՝ սահմանին գազի գնին, որը այլ բանակցությունների առարկա է: Շարժվում ենք այդ ուղղությամբ, եւ հույսով լինենք, որ հնարավոր կլինի սակագինը չբարձրացնել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ աշխատանքային խումբն արդեն 6 ամիս աշխատում է, ինչ արդյունքներ են գրանցվել, հնարավոր կլինի՞ կրճատել «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը եւ հանսել սակագնի չբարձրացմասն, փոխվարչապետն արձագանքեց. «Հիմա շատ դետալիզացված ձեր կարծին չեմ պատասխանի, բայց բազմաթիվ ծախսեր կան, որոնց շուրջ նախնական պայմանավորվածություն կա եւ դրանք պետք է նվազեցվեն ընկերության օպտիմիզացիայի հաշվին: Բանակցությունների ամփոփման ժամանակ այդ ամենը լինելու է հրապարակային»:

Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիայի» հնարավոր ուռճացված ծախսերին, Մհեր Գրիգորյանն ասաց. «Ծախսեր շատ եղել են, չեմ բացառում, որ ուռճացված էլ են եղել, բայց հիմա չեմ ցանկանում դետալիզացնել, որովհետեւ ի վերջո, բանակցությունները կունենան վերջնական տեսք եւ դրանց մասին դուք կիմանաք»:

Հարցին, թե գազի սակագինը հնարավոր եղավ չբարձրացնել «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների կրճատմա՞ն արդյունքում, նա ասաց. «Իսկ դուք գիտեք, որ այդտեղ արդեն աշխատակիցնե՞ր են կրճատվել: Չկա որեւէ բիզնես կամ ձեռնարկություն, որ կրճատման գործընթացներով պարբերաբար չանցնի: Դա հրամայականն է այսօրվա: Բնականաբար, որքան տեխնոլոգիաները զարգանում են, այնքան կրճատման խնդիրը արդիական է դառնում: Այլ տարբերակ չկա: Ուղղակի կապ, կորելացված պակ կրճատումների եւ գազի սակագինը չբարձրացնելու մեջ ես չէի արձանագրի»:

Այս թեմայով
am