Ստամբուլից 50 000 ապօրինի ներգաղթյալ կարտաքսվի

Առաջիկա 6 ամիսների ընթացքում Թուրքիայի Ստամբուլ քաղաքից 50 000 ապօրինի ներգաղթյալ կարտաքսվի: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Նախարարի խոսքով՝ մինչ այժմ Ստամբուլից տարբեր երկրներից ժամանած 13 000 ապօրինի ներգաղթյալ է արտաքսվել: 

Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ-ն տեղեկություն էր տարածել սույն թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում 79 000 ապօրինի ներգաղթյալի ձերբակալման մասին, որոնցից շուրջ 33 000-ն Աֆղանստանի, 11 600-ը՝ Պակիստանի և 6400-ը Սիրիայի քաղաքացիներ են եղել:

Այս թեմայով
am