Լրագրողը թուրք ֆուտբոլիստի առաջ միկրոֆոնի փոխարեն զուգարանի խոզանակ է պարզել

Թուրքիայի իշխանություններին խիստ բարկացրել է Իսլանդիայի օդանավակայանում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներ հետ տեղի  ունեցած միջադեպը։

Օդանավակայանի աշխատակիցները նախ թուրք ֆուտբոլիստներին 2 ժամ սպասեցրել են՝ այդ ընթացքում մանրակրկիտ ստուգման ենթարկելով նրանց փաստաթղթերը և ուղեբեռը: Այնուհետև լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ լրագրողներից մեկը Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Էմրե Բելոզօղլուի առաջ միկրոֆոնի փոխարեն զուգուրանի խոզանակ է պարզել։

Մի շարք թուրք  բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)  կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը խստորեն դատապարտել են այդ միջադեպը:

Այդ կապակցությամբ բողոքի նոտա է հղվել Թուրքիայում Իսլանդիայի արտակարգ և լիազոր դեսպանին։

ermenihaber

Այս թեմայով
am