Արոնյանը պահպանում է երրորդ հորիզոնականը. Altibox Norway Chess 2019

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը:  Կայացել են 5-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Դինգ Լիրենի հետ: Թե՛ հիմնական, թե՛ Արմագեդոն պարտիաները ավարտվել են ոչ-ոքի: Սակայն Արմագեդոնի ժամանակ ոչ-ոքիի դեպքում հաղթանակ է շնորհվում սև խաղաքարերով հանդես եկող շախմատիստին: Այսպիսով՝ հաղթանակ է գրանցվել Արոնյանին՝ 1․5-0․5:

5-րդ տուրից հետո  մրցաշարայի աղյուսակը այսպիսի տեսք ունի՝

1. Մագնուս Կարլսեն–8 միավոր
2. Յու Յանգի–6.5 միավոր
3.  Լևոն Արոնյան –6 միավոր
4.  Ուեսլի Սո–6 միավոր
5.  Դինգ Լիրեն –5 միավոր
6.  Վիշվանաթան Անանդ–5 միավոր
7.  Շահրիյար Մամեդյարով–4.5 միավոր
8.  Ֆաբիանո Կարուանա – 3.5 միավոր
9.  Մաքսիմ Վաշյե-Լագրավ  – 3 միավոր
10. Ալեքսանդր Գրիշչուկ – 2.5 միավոր:

 

Այս թեմայով
am