ՀՀ-ում հայտնվել եք ճիշտ ժամանակին. վարչապետի խոսքը՝ իտալացի գործարարներին

Երևանում անցկացվող հայ-իտալական բիզնես համաժողովին մասնակցել ու ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթի սկզբում վարչապետը ներկայացրել է վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ու տնտեսական փոփոխությունները, հիշեցրել նախկինում բիզնես միջավայրում առկա արատավոր երևույթները:

Միաժամանակ, վարչապետը գործարարներին ասել է, որ կարող են վստահ լինել՝ Հայաստանում նրանց ներդրումները չեն կորի, նրանց բիզնեսը խլողներ չեն լինի:

«Դուք Հայաստանում հայտնվել եք ճիշտ ժամանակին, երբ կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ստեղծել բոլոր հնարավորությունները, որ դաշտ ստեղծվի ձեր և ձեր ընկերությունների իրացման համար. մեր տնտեսական կապերն ավելանում են, ավանդական են, մարդկային, մշակութային բաղադրիչ ունեն, մեր ժողովուրդներն իրենց ընկալումներով և ավանդույթներով իրար մոտ են, ժողովուրդների միջև կա տրադիցիոն ջերմություն, ինչը բարենպաստ ֆոն և պայմաններ է ստեղծում, որ կապերը զարգանան, ներդրումներ հոսեն դեպի ՀՀ»,- ասել է Փաշինյանը:

Այս թեմայով
am