Հայաստանում կհիմնվի իտալական կերամիկայի արտադրություն. ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետությունում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 10-ին տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Մի քանի ամիս առաջ Իտալիայի դեսպանի հետ խոսում էինք մի կազմակերպության մասին, որը կերամիկական արտադրանք արտադրող ընկերություն էր, և նախատեսում էր Հայաստանում հիմնել իր արտադրական գործունեությունը և շուկաներ ունենալ ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Այսօր ընկերությունն արդեն ներկրել է իր սարքավորումները, այն աշխատակիցներին, ովքեր գործունեություն են ծավալելու արտադրամասում, ուղարկել է Իտալիայի Հանրապետություն՝ վերապատրաստվելու, արդեն 2-3 ամսվա ընթացքում կսկսի արտադրանք թողարկել և արտահանել»,- ասաց Խաչատրյանը։

Հայ-իտալական բիզնես ֆորումը, որին մասնակցում են բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների և Simest-ի ներկայացուցիչներ, նպատակ ունի ներկայացնելու իտալական ձեռնարկություններին Հայաստանի ենթակառուցվածքներին վերաբերող բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը և համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների և տրանսպորտի իտալական ընկերությունների համար։ Ֆորումի նպատակներից է նաև ICE Գործակալության ներքո ստեղծել համացանց՝ իտալական ասոցիացիաների և դրանց օտարերկրյա համարժեքների միջև։

Այս թեմայով
am