Մարդը,որ ծնվում է, իր հետ ծնվում է իր պատմությունը.ինչու՞ Արթուր Ասատրյանին կնքեցին՝ Դոն Պիպո

Meganews.am- ի  բացառիկ հարցազրույցը ՝ Արթուր Ասատրյանի հետ, ով աշխարհում  հայտնի է Դոն Պիպո մականվամբ:

Ծնունդով   Էջմիածինցի Արթուր Ասատրյանը, ով հայտնի է Դոն Պիպո  մականվամբ, ապրում է Իտալիայում և վայելում այնտեղի հասարակության և բարձրագույն ղեկավարության հարգանքը:

Արթուր Ասատրյան անունը  աշխարհով մեկ  արդեն լեգենդ է դարձել:

Այո, բարի գործերը կարճ են, դրանք արտասանվում են թեթև և արագ, բայց դրանց արձագանքը հավերժ է:

Պրն. Ասատրյան վերջին շրջանում տարբեր առիթներով, ինչ-որ մարդիկ  փորձում են սևացնել Ձեր բարի համբավը, Ձեր  մեկնաբանությունը այս անհեթեթությանը:

- Սկսեմ ձեր առաջին հարցից,որ ինձ աշխարհով մեկ սիրում են, եթե մի մարդու սիրում են, ապա սիրում են, ոչ թե իր գեղեցիկ աչքերի համար,այլ իր  ապրած կյանքի ,թե դու քեզ ոնց ես դրսեվորել կյանքում,և  տարբեր երկրներում:

Մարդը,որ ծնվում է, իր հետ ծնվում է իր պատմությունը,դու մինչև 7 տարեկան գնում ես մանկապարտեզ, հետո 10-ը տարի  գնում դպրոց, նրանից հետո շարունակվում  ես քո հասուն կյանքը,այսինքն դու ապրում ես, ապրելու հետ դու ստեղծում ես քո պատմությունը: Տարիներ շարունակ ապրելով, եթե քեզ սիրում են ուրեմն դու այդ արժանիքները ձեռք ես բերել, որովհետև մենք տարիներ շարունակ  ապրելով Հայաստանում, տեսել ենք մարդկանց ովքեր 20-30տարի պատմություն  չեն ունեցել, հետո   վերջին 10 տարում կերտել են պատմություն, բայց տենց բաներ չի լինում:

Մարդը ունի իրա պատմությունը իր  ծնված օրվանից , դրա համար ես ծնվել եմ Էջմիածին քաղաքում, ապրել եմ մինչև 21 տարեկան, 21 տարեկանիցհետո  ապրել եմ ՌԴ-ում,եվ 34 տարեկանից ապրում եմ Իտալիայում:

Հիմա տարբեր երկրներ ,տարբեր ճանապարհներ անցնելով ,ապրելով ես թողել եմ իմ պատմությունը, ինչքանով ,որ կարողացել եմ մենակ, իմ կյանքով առանց որևէ մեկի օգնությամբ, հասել եմ, ինչ որ պուճուր կամ  մեծ հաջողությունների,  ինչ ունեմ դա իմն է ,ոչ մեկին ես պարտական չեմ  դրա համար

Առհասարակ ես մենակ ոտքով  քաղաքում շատ եմ քայլում ու ես զգում եմ  և տեսնում եմ մարդկանց դեմքերը, մարդկանց, ովքեր  ինձ հետ հանդիպման  ընթացքում բարի մաղթանքներ են ասում, որ ինձ սիրում են,ես էլ իրանց եմ սիրում:

Եթե դու չսիրես, քեզ կյանքում չեն սիրի:

Ես իմ ազգին սիրում եմ, ես սիրում եմ իմ Հայաստանը, ես սիրում եմ իմ սուրբ Էջմիածինը,որտեղ ծնվել և մեծացել եմ և ես միշտ պատրաստ եմ օգնել իմ հայազգին, իմ չափով,իմ ուժերի կարողությամբ և իմ Էջմիածին քաղաքին ինչքանով,որ կարող եմ: Թող ամեն մարդ իր հնարավորությունների չափով  օգնի իր ազգին:

- Պրն. Ասատրյան բացենք հա, մի փոքր փակագծերը, ինչ՞ու  են Ձեզ Դոն Պիպո կոչում

- Ես բազմիցս եմ պատասխանել այս հարցին , այսօր  մեկ անագամ էլ  կպատասխանեմ.

Դոն դա պարոն է, որ ընդհանրապես կապ չունի ինչ,որ մեր ժողովրդի մեջ տարածված կինոների հետ : Դոն-ը դա հարգանքի նշան է, որը որ ինձ պարգևատրելուց եկեղեցին գրել էր.  պրն. Դոն Արթուր Ասատրյանին,  երևի տարբեր լրատվականներ տեսնելով, Դոն Արթուր Ասատրյանին, հարգանքի բառը վերածեցին, ինչ որ կինոների,և դրանից հետո այդպես դարձավ ժողովրդական, ինչ-որ մի կլեյմո, որ կպցրեցին ինձ, համենայինդեպս դա ինձ ցավ չի պատճառում, դա ինձ չի սևացնում,որովհետև ես գիտեմ. որ դա հարգանքի բառ է և ընդհանրապես կապ չունի կրիմինալի հետ: Նրանք, եթե շատ քայլեն և լինեն Իտալիայի  եկեղեցիներում  կտեսնեն Դոն բառի  իմաստը,որտեղ հաճախ կոչում են Դոն Բենեդետտո,Դոն Անտոնիո,  այդ բոլորը եկեղեցականներ են,որոնց ի պատիվ հարգանքի կոչում են Դոն -ով

- Պրն. Ասատրյան վերջին մամուլը անընդհատ գրում է,որ քաղաքապետի հետ կապված լարված  իրավիճակ է Էջմիածնում,և  ծագումով Էջմիածինցիներ  գործարարներ ,ովքեր բնակվում են Հայաստանից դուրս հրաժարվել են բարեգործություն անել Էջմիածնում, ինչպես կմեկնաբանեք այս  առումով, դուք համակարծի՞ք եք, և  դուք շարունակելու եք Ձեր ազգանվեր գործը Ձեր հայրենքին:

Գիտեք,ես այդպես չէի ասի,որ լարված վիճակ է,ոչ մի լարվածություն չկա  կա ուղղակի փոխհրաձգություն մեկը  մյուսի հանդեպ, մարդկանց ովքեր իրավիճակին լավ չեն տիրապետում:Ինչ վերաբերվում է իմ բարեգործություններին, ես դա չեմ անում ինչ որ մեկի համար . ես անում եմ իմ, ու իմ քաղաք Էջմիածնի  համար, հարյուրավոր քաղաքապետեր կգան կգնան, իմ գործը միշտ կմնա, արել եմ անում եմ ու շարունակելու եմ անել:

 Իսկ ինչ վերաբերվում է մեր եվրոպայի ընկերներին իրանք ուղղակի հարգանքի տուրք տալով այդ բառերին, իրենց ցավը այդպես արտահայտեցին,որ չի կարելի մի մարդու մասին խոսել,որը որ տարիներ շարունակ օգնել է իր ազգին, ես շնորհակալ եմ նրանցից , նրանց զգացմունքային հղումներից, բայց կուզեյի որ նրանք շատ ուշադրություն չդարձնեյին նման բաների վրա  և մենք ունենք մեր արած գործը և մենք պետք է շարունակենք անել այն ինչ անում ենք, մեզ ոչ մի քաղաքապետեր ու քաղաքական գործիչներ չեն խանգարում  մեզ բարի գործ անելու համար:

- Պրն. Ասատրյան անկեղծ ասաց մի փոքր փակագիծ եմ ուզում բացենք , քանի որ գիտեմ,որ շուտով  Էջմիածնում մի մեծ պրոեկտ կյանքի կկոչվի: Կխոսեք այս  մասին

 

- Տարիներ շարունակ օտարության մեջ ապրելով ու տեսնելով սուրբ քաղաքներ, ժողովուրդների ու տուրիստներ քանակը, ապրելով 1700 տարեկան եկեղեցու շուրջ ,ես հասկացա որ մենք պատմական իրադարձություն ունենք  անելու մեր քաղաքի  համար:

Եվ մեծ մասշտաբի պրոեկտ արեցինք ,որը ազգանպատակ, ազգին շատ մեծ նշանակություն ունեցող պրոեկտ է, որը շուտով կհանձնենք  հանրության դատին, հիմա ֆիլմ են նկարում այդ պրոեկտի համար, և մակետը մինչև այս ամսվա վերջ կներկայացնեմ ամբողջ հայ ժողովրդի դատին,եթե այն կարժանանա մեր հայ ժողովրդի համաձայնությանը, ամբողջ աշխարհի հայերով կմիանանք ու կներկայացնենք մի պրոեկտ,որը կհամախմբի մեր ամբողջ սփյուռքը սուրբ քաղաք Էջմիածնի շուրջ:

Եվ  ես համոզված եմ ,որ դա կլինի սկիզբ, ամբողջ հայությանը միացնելու մեր եկեղեցու շուրջ օգտակար լինելով մեր պետքությանը մեր երկրին մեր երկրի կայացմանը: Իսկ լավ պրոյեկտների համար.որ մարդը  անում է միշտ էլ գտնվում են  քննադատողներ, դա նորմալ է դա ամբողջ աշխարհում կա  և դա մեզ չի խանգարում ճիշտ ճանապարհով քայլելու համար և մենք շուտով կներկայացնենք հանրությանը, հանրությանն էլ հայտնի  կլինի, թե մենք ինչ են ք անելու մեր սուրբ էջմածնի համար: Մեր բոլոր նպատակները  բարի են:

Պրն. Ասատրյան հինգ միավորի սանդղակով ի՞նչ գնահատական կտաք կառավարության  քաղաքականությանը , ինչ տվեց հեղափոխությունը ձեզ և համայն հայությանը:

- Քանի որ ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, ես քաղաքական գործիչ  չեմ , ես չունեմ գնահատական տալու ,դրա գնահատականը տալիս է ժողովուրդը , ես միշտ ասել եմ,  ասում եմ ու կասեմ, եթե մենք ապրում ենք քաղաքական գործընթաց , քաղաքական գործընթացի մեջ, ամեն մարդ անելով իր քաղաքական գործունեությունը , ժողովրդի կողմից արժանանում է և լավ և վատ արդյունքների , հիմա կյանքը ցույց կտա եղել է հեղափոխություն , եղել է քաղաքական փոփոխություն:

Ես գնահատական չունեմ տալու,  գնահատականը ժամանակի մեջ կտա ժողովուրդը :  Դրա համար ես ավելացնելու բան չունեմ :

Պրն. Ասատրյան ամբողջ աշխարհում դուք կուռք եք, և ուղիղ համեմատականով  դուք  Իտալիայում՝  Շառլ Ազնավուր եք: Եվ Շառլ Ազնավուրը ոչ միայն Փարիզում այլ ամբողջ աշխարհում թողեց պատմական անուն, ես այս պահին կարող եմ ասել, որ դուք էլ եք այդ ճանապարհով  քայլում: Մարդիկ Ձեզ սիրում ենմեծարում են և ասում, որ  Ձեր անունն էլ պետք է ոսե տառերով գրվի:  

- Ես շնորհակալ եմ Ձեր գնահատականի համար,որ ինձ համեմատեցիք Շառլ Ազնավուրի հետ, Ազնավուրը շատ ավելի մեծ Մարդ է եղել,որին մենք շատ հարգում  և սիրում ենք  ու պահպանում ենք նրա  անունը,բոլորս ուզում ենք նմանվել նրան, ու նրա նման մեծերին:

Ես  շնորհակալ եմ,  Ձեր բառերի  արժանացված պատվի համար ինձ, ես միակ մաղթանք ունեմ ,որ տեսնեմ իմ Հայաստանը, իմ ազգին երջանիկ, առողջ տոկուն  փառահեղորը դարեր շարունակ չարչարվելով տանջվելով չկոտրվեց, համոզված եմ,  որ նրան ոչ մի բան չի կոտրի նա կկանգնի իր ճիշտ ճանապարհին:

 Մեծ մեծ հաղթանակներ են  սպասվում, մենք միշտ հաղթելու ենք որպես ազգ,որովհետև Աստված մեզ սիրում է, որովհետև մենք աստծո ընտրյալներից  ենք, մեր ազգը հին ազգերից է,որ ընտրել է Աստված, և Աստված չի թողնի .որ մեր ազգի հետ վատ բան լինի: Դրա համար միահամաուռ  կցանկանամ որ ամբողջ սփյուռքով , ամբողջ հայությունով  միանանք իրար, անկախ նրանից ով կլինի կառավարության գլխին, ով կլինեն մեր կառավարիչները, մենք համայն հայությունով միշտ մեր երկրի համար պետք է ինչքան կարող ենք բարի գործեր անել մեր մանուկների վաղվա երջանիկ և բարեկեցիկ ապագայի համար:

Շնորհակալություն

Մինչ մենք շտապում էինք հարցազրույցի, մոտակա այգում բարեգործական ակցիա էր, արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու  համար: Ի դեպ Արթուր Ասատրյանը մեզ չէր էլ նկատել, բայց մենք իմացանք, որ բավականին մեծ  դրամական օգնություն ցուցաբերեց բարեգործական ակցիայյին: Այդ մասին, նա մեզ հետ չցանկացավ խոսել, երբ նրան հարց ուղղեցինք, սակայն գիտենք,որ կա  մեկ ճշմարտություն բարեգործության մասին, երբեք չեն բարձրաձայնում, ինչպես տարիներ շարոընակ արել և անում եմ meganews.am-ի հետ զրույցում ասաց՝ Արթուր Ասատրյանը Դոն Պիպոն:

Հ.Գ.

Բարությունը մի լեզու է, որով կաորղ են խոսել համրերը և, որը կարող են լսել խուլերը: Յուրաքանչյուրը, ով իրեն համարում է զգայուն և կարողանում է դժվար իրավիճակում օգնել ուրիշին, կարող է վստահ լինել, որ կապրի մինչև խոր ծերություն: Շատ կարևոր է կյանքում կատարել լավ և բարի գործեր: Երբ մարդ լավ գործ է կատարում, նա հանգստանում է և հոգեկան բավարարվածություն ստանում; Կյանքը ակնթարթ է, եւ ինչքան լավ կլիներ, որ այն լիներ բարության ակնթարթ:

Պատրաստեց՝ Մարգարիտա Դավթյանը

 

 

 

Այս թեմայով
am