«Հնի հոտ եմ առնում». Աբովյանի քաղաքապետի թեկնածուն՝ երեկվա միջադեպի մասին

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Սասուն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում, մեկնաբանելով երեկ Աբովյանում տեղի ունեցած միջադեպը,ասաց. «Հնի հոտ եմ առնում: Ով դա արել է, նպատակ ունեցել է: Հուսով եմ, Աբովյանցին այսօր կապացուցի, որ իր քաղաքական գիտակցությունն այնքան բարձր է, որ ճիշտ ընտրություն կանի»:

Թեկնածուն նշեց, որ դեռ որևէ խախտում չի նկատել. իրավիճակը հանգիստ է. «Դեռ հանգիստ է, տեսնում եք այրված, տրաքած բաներ չկան»,- նշեց Գրիգորյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ գիշերը հրկիզել են Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող ավտոմեքենան և տունը, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբերից մեկի պետն է:

Այս թեմայով
am