Թիմաթին բացում է փակագծերը. Ինչու նա իր տեսահոլովակը նկարել Հայաստանում

Թիմաթին պատմել է այն մասին, թե ինչու է որոշել «Нельзя» երգի համար տեսահոլովակը նկարահանել Հայաստանում և ինչպես են նրան այդ հարցում օգնել Սամվել Կարապետյանն ու Արթուր Ջանիբեկյանը:

Նա մասնավորապես նշել է, որ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է՝ իր շարմով և էներգետիկայով, իսկ Հայաստանը հին երկիր է՝ հիանալի բնությամբ և հյուրասեր մարդկանցով:

Թիմատին հայտնել է, որ մտահաղացումից հետո դիմել է Ջանիբեկյանին, ով պատրաստակամություն է հայտնել ամեն ինչով աջակցել:

Իմանալով ամեն ինչի մասին՝ գործին միջամտել է հայազգի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը: Նա հայտարարել է, որ կօգնի ինչով անհրաժեշտ է՝ նշելով, որ դա կօգնի ներշնչել շատերին այցելել Հայաստան:

Այս թեմայով
am