Միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին

ՀՀ վերաքննիչ դատարանում ՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագայությամբ այսօր պետք է կայանար գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։

Պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու  միջանկյալ ակտը։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը ժամանակ էր խնդրել փաստաթղթերի բնօրինակներ ներկայացնելու համար։

Արսեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ գրավի միջնորդություն էլ են ներկայացրել՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Այս թեմայով
am