Հալեպում գործարաններ են վերաբացվել

 РИА Новости-ին  ինժեներ Աբդուլահեդ Զահդանը հայտնել է,որ Հալեպում ռազմական գործողությունների ավարտից հետո վերաբացվել է սոսնձի արտադրամասը: 

«Սոսինձն անհրաժեշտ է բոլոր նրանց համար, ովքեր վերականգնում են իրենց տները: Վաճառքը լավ է ընթանում: Հալեպում միայն մենք ենք արտադրում այդքան լավ որակի սոսինձ:Արտադրանքը ստուգվում է հենց տեղում, գործարանն ունի հատուկ լաբորատորիա»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է նա:

Հալեպում մեկ այլ ընկերություն էլ վերսկսել է ներկի արտադրությունը: Գործարանի ղեկավար Յահյա Սաուանայի խոսքով՝ ապրանքը մեծ պահանջարկ ունի, քանի որ քաղաքի բնակիչները վերանորոգում են իրենց բնակարաններն ու տները:

«Պատերազմի ժամանակ ստիպված եղանք փակել գործարանը, ավարտից հետո նոր սարքավորումներ ենք գնել, իսկ որ ամենադժվարն էր՝ մենք կրկին գտել ու վերապատրաստել ենք մասնագետներին»,- ասել է նա:

Այս թեմայով
am