Որոշ ոլորտներում ստվերը կրճատվել է մինչև 60 տոկոսով․ ՊԵԿ նախագահ

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը բացատրեց, որ չեն պատրաստվում հրաժարվել դրոշմապիտակներից, քանի որ դրանց ներդրումից հետո առանձին ոլորտներում մինչև 60 տոկոս ստվերի կրճատում է տեղի ունեցել։

Անանյանը նշեց, որ իրենք նույնիսկ տեսնում են այդ կարգավորումները խստացնելու և ընդլայնելու անհրաժեշտություն։ ՊԵԿ նախագահի խոսքերով՝ աշխարհը նույնպես գնում է հենց այդ ուղղությամբ, և առաջիկա 10-15 տարիներին «դրոշմապիտակավորումը շատ պոպուլյար է լինելու»։

ԵԱՏՄ-ում, ինչպես հայտնեց Անանյանը, քննարկվում է նույնիսկ միասնական դրոշմապիտակավորման անցնելու տարբերակը, ինչը թույլ կտա հետևել ապրանքների հետագծերին։ Իսկ տեխնիկական, տեղեկատվա-տեխնոլոգիական տեսանկյուններից, ըստ Անանյանի, Հայաստանն առաջատար է ԵԱՏՄ պետությունների շարքում, ու հենց Հայաստանն է լինելու այստեղ առաջամարտիկը։

Այս թեմայով
am