Զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել. կա 17 զոհ

РИА Новости-ն՝ հղում անելով Արաբական Միացյալ Էմիրությունների ԶԼՄ-ներին հայտնում է,որ Դուբայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի:  Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսում եղել են տարբեր ազգության մոտ 31 ուղևոր:

Ավտոբուսը Դուբայ էր վերադառնում Օմանից, որտեղ զբոսաշրջիկները մեկնել էին մասնակցելու Ուրազա-Բայրամ տոնին:Դեռևս չպարզված հանգամանքներում ավտոբուսը հարվածել է ճանապարհային նշանին:

Մահացածների և բոլոր վիրավորների մարմինները տեղափոխվել են Ռաշիդի հիվանդանոց: Տուժաժները գտնվում են սթրեսային վիճակում:

Ուղևորների քաղաքացիությունը ճշտվում է:

Այս թեմայով
am