Առանց Արցախի որոշիչ ձայնի մենք առաջընթաց չենք ունենալու. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ)

Յուրաքանչյուր բանակցություններից առաջ և հետո մենք մշտապես աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ես անձամբ շատ սերտ աշխատում եմ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, նաև աշխատում եմ Արցախի նախագահի հետ, նույնը վերաբերում է նաև վարչապետին։ Մենք շատ հստակ ձևաչափ ունենք միասին սերտորեն աշխատելու, որն արտահայտում է մեր կառավարության կողմից նշված քաղաքական գիծը, որը վերաբերում է Արցախի որոշիչ ձայնին այս բանակցային գործընթացում։ Դուք գիտեք, որ Արցախի մասնակցության հարցը բարդ է, բայց սկզբունքային հարց է։ Առանց Արցախի որոշիչ ձայնի մենք առաջընթաց չենք ունենալու», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Հարցին՝ այս ընթացքում բանակցություններում եղե՞լ են նրբություններ, որոնց Արցախը տեղյակ չի եղել, արտաքին գործերի նախարարը պատասխանեց.

«Այն, ինչ մենք քննարկում ենք Արցախի իշխանությունների հետ, այն, ինչպես ես աշխատում եմ Մասիս Մայիլյանի հետ... Մենք ունենք մեր հարցերը, մենք ունենք մեր տարբեր մոտեցումները, որտեղ նույնպես Արցախն ունի իր դիրքորոշումները, որոնք հստակ արտահայտվում են Մասիս Մայիլյանի և Բակո Սահակյանի կողմից։ Մենք այդ ամենը քննարկում ենք»։

 

Այս թեմայով
am