Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա. Ազատ Արշակյան

Երբ Բակո Սահակյանը խոսում է պատժի մասին, ապա կարծում եմ՝ պետք է ինքնախարազանման մասին խոսի, նա պետք է նախ ինքն իրեն պատժի ու լավ կլինի, որ դա հրապարակային լինի։ Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն՝ անդրադառանոլով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են։

«Եթե որեւէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք և նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, եւ մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք»,-ասել էր Սահակյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե կան որոշ դավադիրներ եւ Արցախի իշխանության ներկայացուցիչներ, որոնք իրենց օգնականներին հորդորում են ֆեյսբուքում գրառումներ կատարել, թե Փաշինյանը հողեր է ծախում:

Արշակյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն 2 կարևոր առիթ ունի դավադրության մասին խոսելու։ Նիկոլ Փաշինյանը շատ բարդ բովանդակությամբ ժառանգություն է ստացել, որոնցից մեկը վերաբերում է տարածքային զիջումներին։

«Նկատեք, ես չեմ խոսում փոխզիջումների մասին, այլ հենց զրջումների, նախորդ իշխանություններն ասում էին մենք պատրաստ ենք զիջելու։ Ամենաբարձր մակարդակով ասվում էր այն մասին, որ հայկական կողմը բանակացում էին հատկապես այն հարցի շուրջ, թե քանի շրջան պետք է հանձնվի՝ 7 շրջան, 3 շրջան, բոլորը հանձնվի, թե մասամբ։ Մինչդեռ, այդ ժամանակ Արցախի իշխանությունները որևէ դեմարշ չեն արել Հայաստանի իշխանությունների դեմ, չեն բողոքել։ Երկրորդը վերաբերում է Արցախի՝ բանակցային գործընթացից դուրս մնալուն։ Մենք կանգնած ենք փաստի առաջ, որ Արցախը դուրս է մղվել բանակցություններից, ու դրա համար ոչ ոք չի պատժվել, Արցախի իշխանոթյունները այն ժամանակ անհնազանդության ակցիա չեն իրականացրել և թույլ են տվել, որ ինչ որ մեկն իրենց փոխարեն բանակցի»,-ասաց Արշակյանն՝ ընդգծելով, որ հենց այս երկու կարևոր գործոններ են Փաշինյանին առիթ տվել խոսելու դավադրության մասին։

Նա ընդգծեց, որ Արցախի իշխանությունների վարքագծի քաղաքական գնահատական պետք է հնչի։

«Սահակյանը պետք է հրաժարական տա և ներողություն խնդրի Արցախի ժողովրդից, զոհվածների հարազատներից այն բանի համար, որ ինքը պատրաստ է եղել ազատագրված տարածքներրը զիջելու և համաձայնել է՝ որևէ մեկը գնա ու Արցախի անունից բանակցի Մինսկի խմբում Համանախագահների հետ»,-ընդգծեց նա։

Այս թեմայով
am