Փաշինյանի եղբորորդու մեքենայից գողությունը կատարած անձը հայտնաբերվել է

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները բացահայտել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողություն կատարած անձին։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ նշյալ անձը Չարբախի բնակիչ  Հ․Ա.-ն է, որը նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար մի քանի անգամ դատապարտվել է։

Երեւանի վարչությունում նա խոստովանել է իր կատարած հանցանքը, վերադարձրել է ավտոմեքենայից գողացած նոթբուքը։ Ընթանում է հետաքննություն։

Նշենք, որ պատգամավորի ավտոմեքենայից գողացված 20 տարվա հնության կոնյակը նշյալ անձը վերադարձնել չի կարողացել, քանի որ խմել է այն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավորի մեքենան կայանված է եղել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, իսկ երեկոյան, երբ Սիփան Փաշինյանը մոտեցել է, որ նստի իր ավտոմեքենան նկատել է, որ ավտոմեքենայի ապակին կոտրված է եղել։ Նրա մեքենայից գողացել են  20 տարվա կոնյակ եւ նոթբուք։

Այս թեմայով
am