Կառավարությունը հաստատեց Կոնսերվատորիայի ռեկտորին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում կառավարությունն այսօր հաստատեց Սոնա Հովհաննիսյանին։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ Հովհաննիսյանը մինչև հիմա ռեկտորի պաշտոնակատար էր, ու նրա պաշտոնավարման ընթացքում փոփոխություններ են եղել։

Հովհաննիսյանն ասաց, որ փոփոխությունները սկսել են, բայց դեռ չեն ավարտել, ունեն կառավարության աջակցության կարիքը, քանի որ նորոգման հարցեր կան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, որ բռնության դեմ պայքար պետք է տանել նաև մշակույթով, ու Կոնսերվատորիան հստակ անելիք ունի պետական-հանրային կյանքի կազմակերպման, բարոյահոգեբանական վիճակի հարցում։

Այս թեմայով
am