Մոսկվայի համերգից հետո Լեպսը Մանսուրյանին ընթրիքի է հրավիրել (տեսանյութ)

Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկոյից հետո մաեստրոյին ընթրիքի է հրավիրել հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը:

Երգիչը շնորհավորել է մաեստրոյի 80-ամյակի եւ շքեղ համերգի կապակցությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամաբ՝ Լեպսն իր մեծ հիացմունքն է հայտնել Մանսուրյանի արվեստի նկատմամբ եւ ասել. «Չէի կարող անտարբեր անցնել այն երեւույթի նկատմամբ, որը Տիգրան Մանսուրյան է կոչվում»:

Մոսկվայում կայացած Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգը մի փոքրիկ մասն էր, քանի որ դեռ բազմաթիվ համերգային երեկոներ են սպասվում Երեւանում, Գյումրիում, Արցախում: Առաջիկայում առանձին մեկ համերգային ծրագրով ներկայացվելու են Մանսուրյանի ֆիլմային մեղեդիները:

Աղբյուրը`  armtimes.com

Այս թեմայով
am