Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի նկարահանման ժամանակ պայթյուն է որոտացել

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի նկարահանման ժամանակ վերահսկվող պայթյուն է իրականացվել: Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նկարահանող խմբի անդամներից մեկը, նաև վնասվել են ֆիլմի դեկորացիաները: Դեպքը տեղի է ունեցել բրիտանական Pinewood կինոստուդիայում:

Ի դեպ, արդեն 25-րդ ֆիլմն է նկարահանվում 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին: Գլխավոր դերերից մեկն այստեղ խաղում է այս տարվա օսկարակիր Ռամի Մալեկը: Առաջին ֆիլմը Ջեյմս Բոնդի մասին նկարահանվել է 1962 թվականին: Այդ ժամանակվանից մինչև հիմա Բոնդի կերպարը մարմնավորել են 6 դերասաններ՝ Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալտոնը, Պիրս Բրոսնանը և Դենիել Կրեյգը:

Այս թեմայով
am