Շիրակի մարզում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Երեկ երեկոյան Շիրակի մարզում տեղած կարկուտը մեծ վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը: Կարկուտը հիմնականում վնասներ է հասցրել մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Ախուրյան համայնքներին՝ պատճառելով գյուղատնտեսական և քաղաքաշինական վնասները:

Կարկուտի վնասները պարզելու նպատակով այսօր առավոտյան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, եւ ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք մեկնել են կարկտահարությունից տուժած Ամասիա, Աշոցք, Սարապատ, Ախուրյան համայնքներ և աշխատում են համայնքներում վնասների չափերն ուսումնասիրող մասնագիտական հանձնաժողովներիի հետ ՝ առավել ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով:

Այս թեմայով
am