«Կորպորասիոն Ամերիկա»-ն պատրաստ է սկսել «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները

Արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը պատրաստ է սկսել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

«Մենք սկսել ենք համագործակցություն ճարտարապետների հետ և գրեթե պատրաստ ենք սկսել վերանորոգման աշխատանքները»,- ասաց Էռնեկյանը:

2007թՀՀ կառավարության որոշմամբ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը կոնցեսիոնկառավարման է տրվել «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը:

Արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը հանդես է գալիս որպեսօդանավակայանների և բեռնային համալիրների կոնցեսիոներ Եվրոպայի և ԼատինականԱմերիկայի հիսուներեք օդանավակայաններումԱյս գործընթացը ներառում է օդանավակայանիկառավարմանինչպես նաև վառելանյութի առևտրի հետ կապված գործունեությունբեռնայինհամալիրներին և այլ նմանատիպ ծառայություններ:

Այս թեմայով
am