Առաջին միլիարդատեր ռեփերը

Ամերիկացի ռեփեր Jay-Z-ն դարձել է առաջին հիփ-հոփ արտիստը, ում կարողությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը։

Նրան առավել մեծ եկամուտ (310 մլն դոլար) է բերում իր մասնաբաժինը  շամպայնի Armand de Brignac Champagne բրենդում։ Եվս 220 մլն դոլար Ջեյ Զին աշխատել է ներդրումներով, մասնավորապես Uber ամերիկյան ընկերությունում։

Բացի այդ, 100-ական մլն դոլար են ռեփերին բերում նրա մասնաբաժինները կոնյակի D”Ussé բրենդում և Tidal հոսքային ծառայությունում։

Ռեփերը եկամուտ է ստանում նաև իր հիմնադրած Roc Nation ընկերությունից, իր երաժշտական կատալոգից, արվեստի իրերի հավաքածուից։

Այս թեմայով
am