«Այցի ընթացքում նախատեսում ենք ստորագրել առաջին միջգերատեսչական համաձայնագիրը». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործընկերոջս հրավերով մեկնում եմ Տաշքենդ՝ զարգացնելու երկկողմ ոլորտային հարաբերությունները:

Ուզբեկստանը, լինելով բնակչությամբ ամենամեծ երկիրը, Կենտրոնական Ասիայում շատ կարևոր դեր ունի տարածաշրջանում, ինչպես նաև մեծ պոտենցիալ՝ առողջապահական ոլորտային հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Այցի ընթացքում նախատեսում ենք ստորագրել առաջին միջգերատեսչական համաձայնագիրը Հայաստանի և Ուզբեկստանի միջև»:

 

Այս թեմայով
am