Գալկինը խոստովանել է, թե ինչու է Պուգաչովայի կողքին

Ռուս հայտնի շոումեն Մաքսիմ Գալկինը պատմել է, որ ոչ թե սիրում է տարեց կանանց, այլ սիրում է միայն իր կնոջը` երգչուհի Ալլա Պուգաչովային: Նրա խոսքերով` Պրիմադոննան հավերժ կլինի իր միակ սերը և որ տարիքային տարբերության մասին խոսակցություններն իրեն այլևս չեն հուզում: Այս մասին տեղեկացնում է konkurent.ru-ն:

«Ոչ թե տարեց կանանց եմ սիրում, այլ սիրում եմ մի մարդու և դա Պուգաչովան է: 25 տարեկան էի, Ալլան` 52: Ես նրան սիրում եմ իր բնավորության ու իր տեսակի համար: Մենք միասին մեզ լավ ենք զգում»,- ասել է Գալկինն ու ավելացրել, որ այլ կանայք, այդ թվում` երիտասարդները, իրեն չեն հետաքրքրում:

Գալկինն ու Պոգաչովան ամուսնացել են 8 տարի առաջ: Մինչ այդ երգչուհին ապրում էր ռուսական էստրադայի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ:

«Չեմ պատրաստվում բաժանվել Ալլայից և մինչև կյանքիս վերջը նա կլինի իմ միակը: Ընտանեկան կյանքը միշտ չէ, որ հարթ է ընթանում, սակայն կոնֆլիկտները հաղթահարելի են, եթե սիրում ես»,- ասել է Գալկինը:

Այս թեմայով
am