Նիհարում ենք դարչինի օգնությամբ

Դարչինի օգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի, սակայն վերջերս է բացահայտվել, որ այն կարելի է նաեւ կիրառել ավելորդ քաշի դեմ պայքարի գործում։ Դարչինը օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակը, կանխարգելում է ինսուլինի մակարդակի բարձրացումը եւ այլն։ Ի դեպ, դարչինը կարելի է նաեւ ուղղակի լցնել թեյի մեջ եւ խմել, սակայն կարելի է նաեւ նիհարեցնող հատուկ ըմպելիքներ պատրաստել։

Այսպիսով, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ հատկապես որովայնի շուրջն առաջացած ճարպերից, պետք է գնել դարչինի փայտիկներ, մանրացնել ու փոշենման զանգված ստանալ։ Այնուհետեւ այն պետք է լցնել հերմետիկ տարայի մեջ եւ փակել։

Ամեն առավոտ հարկավոր է մեկ գդալ դարչինը լցնել եռացրած ջրի մեջ, թողնել, որ սառչի, իսկ վերջում ավելացնել մի քանի գդալ մեղր։ Արդեն կարելի է խմել ըմպելիքը. ի դեպ, անպայման պետք է խմել անոթի վիճակում, այլապես այն ոչ մի ազդեցություն չի ունենա։ Խմելուց հետո կարելի է նախաճաշել։

Այս ըմպելիքը կարելի է մեկ ամսվա ընթացքում պատրաստել ամեն առավոտ։ Արդյունքում, դուք կազատվեք մինչեւ հինգ կիլոգրամ քաշից։

Միշտ գեղեցիկ ու երջանիկ եղեք, իսկ նիհարելու հարցում կօգնի դարիչնը։

Այս թեմայով
am