Գոնե այսօր մի՛ ծխեք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներում մայիսի 31-ը նշվում է որպես Առանց ծխախոտի համաշխարհային օր: 2019-ին Առանց ծխախոտի համաշխարհային օրվա հիմնական թեման է՝ «Ծխախոտը և թոքերի առողջությունը»:

«Օրվա նպատակն է արվածն ամփոփել, անելիքների մասին խոսել: Հայաստանում այս օրը սկսեց նշվել 2000 թվականից»,- ասել է «Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

«Հայաստանում ծխելը դիտարկվում է որպես սոցիալական կողմ: Եվրոպական երկրներում այդպես չէ, այնտեղ դիտարկվում է որպես հիվանդություն: Հայաստանում ամեն երկրորդ տղամարդը ծխում է»,- ասել է Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետ Սամվել Գրիգորյանը:

Բանախոսները դարձյալ հիշեցրել են, որ կարևոր է, որպեսզի մարդն ինքը գիտակցի, որ ծխելը վնասակար է իր ու շրջապատի համար: Նախաձեռնությունները պետք է ուղղված լինեն դրան չպարտադրելուն:

Shantnews.am

Այս թեմայով
am