Մեթոդաբանության կիրառումը բժիշկները վերապատրաստվել են, ինչպես նաև հատուկ ուսուցում են անցել  շաքարային դիաբետի վարման ծրագրերով

Նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է Արարատի ու Արմավիրի բնակչության ֆիզիկական ակտիվությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից առաջացող բարդուոյունները ու հետևանքները առաջատար դիրքերում են ու բնակչության առողջության պահպանման համար նախ և առաջ հարկավոր են կանխարգելիչ միջոցառումներ, որոնցում զգալի դերակատարություն ունի վարքագծային ռիսկի գործոնների նվազեցումը:

Արդյունքում, այժմ բժիշկների կողմից խրախուսվում են ֆիզիկական ակտիվության բարձրացումը, առողջ սննդակարգի ու սնուցման որդեգրումը, վնասակար սովորություններից՝ ձեռբազատումը ծխախոտից, ալկոհոլի չափաբաժնի նվազեցումը և այլն: «Այս խնդրին համակարգային լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի ու Արմավիրի մարզերում ամբողջ բնակչության համար ներդրվել է պիլոտային՝ փորձարարական ծրագիր, որը պսակվել է մեծ հաջողությամբ: Բանն այն է, որ առողջության պահպանման առաջնային օղակում ներդրվել է ընտանեկան բժիշկի միջոցով իրականացվող ֆիզիկական ակտիվության խթանման խորհրդատվություն, բացառապես պետական պատվերով :

Այն ոչ թե աբստրակտ խորհուրդների վայր է, որ ասեն, թե շաբաթական 150 րոպե պետք է քայլի յուրաքանչյուր չափահաս մարդ, այլ միջազգային մասնագիտական մեթոդաբանությամբ ընթացող աշխատանք: Որի շրջանակում նախ գնահատվում է անհատի ֆիզիակական ակտիվության մակարդակը՝ բացակայում է, թեթև է, զբաղվում է որևէ սպորտաձևով: Երկրորդ՝ անհատական մոտեցմամբ գնահատվում է տվյալ անձի քրոնիկ հիվանդությունների առկայությունը և դրանց մակարդակը: Ապա յուրաքանչյուրին տրամադրվում է իր վիճակին համապատասխան խորհուրդների ու անելիքների ծրագիր, ասենք օրինակ՝«վեր կացեք աթոռից» ցուցումով, որը նախատեսված է ֆիզիկապես ամենապասիվ դիմորդի համար: Հաջորդները՝ «առաջին քայլի պլանավորում» կամ «տեմպը չկորցնել»  ցուցումների թերթիկներն են, համապատասխանաբար ֆիզիկական ակտիվության ցանկություն ունեցողների և արդեն որևէ կերպ աշխատանքներում ներգրավվածների համար:

Արդյունքում, 2018-2019 թվականի նույն ժամանակահատվածի համար այդ մարզերում ունենք կիսով չափ ավելի տրամադրված «տեմպը չկորցնել» պրոտոկոլը, նախկինի՝ «վեր կացեք աթոռից», այսինքն ֆիզիկական ակտիվության խթանման միտումը ակնհայտ է»,- meganews.am լրատվականի լրագրողի հետ զրույցում ասում է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»–ի ոչ վարակիչ հիվանդությունների եւ ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:

 Հիշեցնենք, որ մինչև մեթոդաբանության կիրառումը բժիշկները վերապատրաստվել են, ինչպես նաև հատուկ ուսուցում են անցել այս և շաքարային դիաբետի վարման ծրագրերով:

Այս թեմայով
am