Գարնանը մեծանում է թունավորումների ցուցանիշը հատկապես թունաքիմիկատներից.Ռոմելլա Աբովյան

Այս սեզոնին մեծանում է թունավորումների ցուցանիշը հատկապես թունաքիմիկատներից  «2015 –ից գործադրեցինք քիմիական թունավորումներից համաճարակաբանական հսկողության համակարգը՝ ամսեկան, տարեկան, կիսամյակային վերլուծություններով ամբողջ երկրում առկա դեպքերի հետ կապված և բացահայտեցինք օրինաչափություն տարվա եղանակների ու քիմիական թունավորումների միջև:

Գարնանաը, երբ մարզային բնակչությունը սկսում է հողի մշակման սեզոնային շխատանքները մեզ մոտ աճ են տալիս թունավորումները թունակքիմիկատներից:

Անմիջապես 2016-ից տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ սկսեցինք մարզային բնակչության իրազեկման աշխատանքենրը ինչպես անձնական շփումների ձևաչափով, այնպես էլ կայքերում համապատասխան տեղեկությունների զետեղմամբ,

ԶԼՄ-ներով բնակչության իրազեկում և այլն: Արդյունքում, գործընթացի սկզբից ցայսօր դեպքերը նվազել են 1,5 անգամով, օրինակ՝ անցյալ տարվա 50 դեպքը այս տարի նույն ժամանակահատվածում փոխարինվել է 25 դեպքով»,- ասում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետ Ռոմելլա Աբովյանը:

Նկատեք խնդրեմ, որ այս թունաքիմիկատներով թունավորումը կարող է մահացու լինել, ուստի հարկավոր է ցուցաբերել զգոնություն. գնելուց հետևեք որ փաթեթի վրա անպայման լինի թունաքիմիկատի օգտագործման ձևի, չափաքանակի, նախազգուշական և առաջին բուժօգնության միջոցառումների պիտակը ընթեռնելի տեսքով:

Օգտագործելուց պահպանել թույլատրելի չափաքանակը և անվտանգության կանոնները, քանզի դրանք կարող են ներթափանցել մարդու օրգանիզմ շնչառական օրգանների, մաշկի ու մարսողական ճանապարհով՝ առանց լվացվելու կամ նուն հագուստով սնվելու, օրվա ընթացքում երկար մնալու դեպքում և այլն:

Հարկավոր է թունաքիմիկատով աշխատելուց առաջ հագնել անհատական պաշտպանիչ արտահագուստ, դիմակ, գլխարկ, ձեռնոցներ, հատուկ կոշիկներ, որը անմիջապես աշխատանքից հետո պետք է լվանալ և պահել այլ հագուստից առանձին:

Ընդ որում, թունավորման կասկածի դեպքում հարկավոր է հնարավորինս վաղ դիմել մասնագիտավցած բուժօգնությանը, քանզի մեզանում դիտվում է ուշացած դեպքերի վիճակագրություն: «Թունաքիմիկատներով սուր թունավորման ախտանշաններն են՝ գլխացավ, ցրվածություն, գիտակցության մթագնումը, հաճախասրտությունը, մակերեսային շնչառությունը, դյուրագրգռվածությունը, աչքերի գրգռվածությունը, մաշկային երևույթները, սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, յուրահատուկ հոտով շնչառությունը, մեզում և կղանքում արյան առկայությունը »,- եզրափակեց իր խոսքը Ռոմելլա Աբովյանը:

Հիշեցնենք, որ թունաքիմիկատները մեզանում առավել հաճախ կիրառվում են ինքնասպանությունների նպատակով, ուստի դրանց պահպանումը պետք է լինի հեռու և անհասանելի այլոց համար:

Այս թեմայով
am