Ու հնչեց զանգը, հնչեց…

Այսօր վերջին զանգ է: Քանի՞ շրջանավարտ կա, և ո՞ր առարկաներից են պետական քննություններ հանձնելու նրանք:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի վիճակագրական բաժնից տեղեկանում ենք, որ այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի Հանրապետության 1409 պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում:

ԿՏԱԿ-ից մեզ հայտնեցին, որ 2018-2019 թթ-ին ՀՀ պետական և ոչ պետական դպրոցներում ավարտում է 12-րդ դասարանի 18.996 աշակերտ և 9-րդ դասարանի 32,198 աշակերտ:

Հետկանշական է, որ պատկերը թվային առումով մոտ է նախորդ՝ 2017-2018 թ ուսումնական տարվան, երբ 12-րդ դասարանն ավարտել է 18.749 աշակերտ, իսկ 9-րդ դասարանը՝ 29,362-ը:

Վերջին զանգից հետո 9-րդ և 12-րդ դասարանի շրջանավարտները հանձնելու են պետական, ավարտական քննություններ:

12-րդ դասարան պետական ավարտական քննություններ նախատեսված են հետևյալ առարկաներից.

1. Հայոց լեզու և գրականություն

2. Մաթենատիկա

3. Բնագիտություն (ընտրովի՝ ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն)

4. Հայոց պատմություն

5. Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն)

6. Ռուսաց լեզու

7. Ֆիզկուլտուրա

9-րդ դասարանի շրջանավարտների համար պետական ավարտական քննություններն են.

1. Հայոց լեզու և հայ գրականություն

2.Մաթեմատիկա

3. Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն)

4. Հայոց պատմություն

5. Բնագիտություն (ընտրովի՝ ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն):

Այս թեմայով
am