Ովքեր են մասնակցել ՀՅԴ հանրահավաքին. ուշագրավ անուններ

armdaily.am-ը գրում է.

Այսօր Ազատության հրապարակում ՀՅԴ-ի հանրահավաքն է՝ «Զարգանալու ենք չզիջելով` լրջացեք» կարգախոսով։ Հանրահավաքին բացի դաշնակցականներից, մասնակցում են նաև մի շարք այլ քաղաքական գործիչների։ Ազատության հրապարակում կարող եք հանդիպել երգչուհի, ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանին, Մենուա Հարությունյանին, ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանին, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանին, Վլադիմիր Վարդանյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։

Նշենք, որ լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես մասնակցելու է հանրահավաքին, սակայն վերջինս այսօր հրապարակում չէր։

Այս թեմայով
am